|
|
15.03.2012
Ազգային ժողովի նախագահն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վի Սուն Լակին: Վերջինիս շնորհավորելով նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` պարոն Նիկոյանն անդրադարձավ հայ-կորեական արդեն ձեւավորված սերտ հարաբերություններին, կարեւորեց երկկողմ կապերի հետագա ընդլայնումն ու զարգացումը: ԱԺ նախագահը հատկապես առանձնացրեց միջխորհրդարանական առկա համագործակցությունն ու դրա խորացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` խորհրդարանների միջեւ հարաբերությունները զգալի ներդրում կարող են ունենալ երկու երկրների ու ժողովուրդների փոխճանաչելիության մակարդակի բարձրացման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում:
Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Կորեայի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող օգնության ծրագրերը: Մասնավորապես, երկկողմ համագործակցության արդյունքում ամբողջովին վերազինվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճը եւ այժմ այն համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին:
Պարոն Նիկոյանը կարեւոր համարեց երկու երկրների միջեւ փոխայցերի ակտիվացումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը տարբեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի եւ այլ ուղղություններով, ինչը հայ-կորեական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու կարեւոր խթան կհանդիսանա:
ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ իր ջանքերն ուղղելու է երկու երկրների, մասնավորապես` խորհրդարանների միջեւ կապերի ու համագործակցության խորացմանը:
17.05.2024 Խորհրդարան է այցելել Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը
Հայաստանը կարեւորում է Մոլդովայի հետ հարաբերությունների զարգացումը: Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է նաեւ հայ համայնքի դերակատարությունը: Մոլդովայում ապրել եւ գործունեություն են ծավալել հայազգի հայտնի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց հետագիծն ունեն երկրի պատմության մեջ: Ցանկանում ե...
17.05.2024 Արման Եղոյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ: Արման Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեո...
17.05.2024 Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...
17.05.2024 Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...
17.05.2024 Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...
|